6 հոկտեմբերի 2009 - 16:02 AMT
«Հայֆեստ»-ի շրջանակներում հայ հանդիսատեսին է ներկայացվել Ֆիլիպ Ժանտիի ֆրանսիական թատերախմբի «Զիգմունդ Ֆոլի» բեմականացումը
Հոկտեմբերի 6-ին Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել հայտնի ֆրանսիական Ֆիլիպ Ժանտիի թատերախմբի «Զիգմունդ Ֆոլի» բեմականացումը:

«Հայ հանդիսատեսը մեզ հաճելիորեն զարմացրեց իր լսելու ունակությամբ, չէր որ ոչ բոլորն էին դահլիճում տիրապետում ֆրանսերենի»,-ասել է գլխավոր դերասան Էրիկ դը Սարիան:

Թատերախումբը հանդես եկավ «Զիգմունդ Ֆոլի» ներկայացմամբ, որը ստեղծել են Ֆիլիպ Ժանտին եւ նրա կինը` Մարի Անդերվուդը 1983-84թթ. Այն շուրջ 100 անգամ ցուցադրվել է Ֆրանսիայում, իսկ 2000թ. երկրորդ բեմականացումից հետո, այն որոշ փոփոխություններով շուրջ 500 անգամ ցուցադրվել է տարբեր երկրներում:

«Զիգմունդ Ֆոլին» ցույց է տալիս մարդու ներքին բախումն ինքն իր հետ: Մարդը կարծես երկու մասի է կիսվում եւ տիրում է քաոս, շիզոֆրենիա եւ պետք է կրկին հավաքել սեփական մասերը` հասնելու համար անդորրի ու ներդաշնակության»,-մեկնաբանում է դը Սարիան:

Հայտնի թատերախումբը ստեղծվել է 1967թ.: