6 հոկտեմբերի 2009 - 16:36 AMT
Հայաստանի կապիտալի շուկայում կարող են հայտնվել նոր ֆինանսական գործիքներ
Հայաստանի կառավարությունը դիտարկում է նոր ֆիանանսական գործիքների ներմուծման հնարավորությունը, կապված արտարժութային գործողությունների հետ, ասել է «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին: Նրա խոսքերով, նոր ֆինանսական գործիքների թվում կլինեն SWOP, արտադրյալ արժեթղթեր: «Հիմնականում ի նկատի ունենք կորպորատիվ փոխառության բաժնետոմսերը, որոնք միեւնույն է կգերիշխեն հաջորդ տարիներին»,-ասել է:

Միեւնույն ժամանակ Մելիքյանը նշել է, որ կապիտալի շուկայի զարգացումը կախված է ոչ միայն այն միջոցառումներից, որոնք իրականացնում է կառավարությունը «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայի հետ համատեղ, այլ նաեւ ներդրումային ընկերությունների աշխատանքից հասարակության հետ: «Բորսան իր անդամներով, բրոկերներով, մասնակիցներով միշտ շփման մեջ է, սակայն դա բավական չէ, քանի որ անհրաժեշտ է, որ բրոկերներն ու էմիտենտները սկսեն շփվել նաեւ հանրության հետ, պոտենցիալ ներդրողների հետ»,-ասել է նա:

Ուստի, ըստ Մելիքյանի, կապիտալի շուկայի զարգացման համար պետք է ներդրումներ անել այսօր, PR-արշավներ վարել, հետագայում արդյունք ստանալու ակնկալիքով: «Շուկայի զարգացման դեպքում այն ամենը, ինչ դուք ծախսում եք, կարող եք ետ ստանալ: Իսկ եթե շուկան արդեն զարգացած է, ապա այստեղ կարելի է մտածել` ծախսել թե ոչ»,-ասել է Մելիքյանը: