6 հոկտեմբերի 2009 - 18:46 AMT
Հայաստանի գազամատակարարումը կվերականգնվի մոտակա ժամերին
Հոկտեմբերի 6-ի առավոտյան ավարտվեցին Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա իրականացվող պլանային պրոֆիլակտիկ, վերանորոգման եւ փորձարկման աշխատանքները եւ ժամը 15:45 Ռուսաստանից գազը մուտք գործեց Վրաստան:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կարգավարական վարչությունը հայտնել է, որ 2-3 ժամից կվերականգնվի բնական գազի մատակարարումը նաեւ Հայաստան: