6 հոկտեմբերի 2009 - 19:39 AMT
Հոկտեմբերի 7-ին Երեւանում կկայանա ռուս-հայկական «Ես ճայ եմ» ներկայացման առաջնախաղը
Հոկտեմբերի 7-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա «Ես ճայ եմ» 1 գործողությամբ ներկայացման առաջնախաղը` նվիրված Ա.Պ.Չեխովի 150- ամյակին:

Բեմադրությունը եւ երաժշտական ձեւավորումը` Հակոբ Ղազանչյանի, բեմադրող նկարիչ` Անտոն Քեշիշյան: Ներկայացմանը մասնակցում է Արմեն Ջիգարխանյանի Մոսկվայի դրամատիկական թատրոնի դերասանական կազմը:

Նախագիծը իրականացվել է ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Մոսկվայի կառավարությունների եւ երկու երկրների մշակույթի նախարարությունների աջակցությամբ: