7 հոկտեմբերի 2009 - 16:12 AMT
Գեւորգ Եզեչյան. Հայոց պատմությունը խեղաթյուրվում է
Հոկտեմբերի 5-ին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ցեղասպանության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ Եզեչյանն իր հրաժարականն է ներկայացրել ԵՊԸ ռեկտոր Արամ Սիմոնյանին, այդպիսով իր բողոքը հայտնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի դեմ` որակելով դա որպես «ազգային դավաճանություն»:

Իր նամակում նա անընդունելի է համարել հայ պատմաբանների լուռ համաձայնությունը եւ ընդգծել է, որ «չկա առավել մեծ պղծություն, քան սեփական ժողովրդի պատմության կանախակալ խեղաթյուրումը»: