7 հոկտեմբերի 2009 - 18:01 AMT
ՖԻՖԱ-ն որակազրկել է Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմին
ՖԻՖԱ-ն որակազրկել է Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմին մեկ խաղով: Աշխարհի գլխավոր ֆուտբոլային գերատեսչության նման որոշումը պայմանավորված է Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ հանդիպմանը թուրք մասնագետի ոչ սպորտային վարքագծով: Այն ժամանակ գլխավոր մրցավարը ստիպված էր հեռացնել նրան:
Ավելի ուշ մրցավարն իր զեկույցում նշեց, որ թուրքերի մարզիչից վիրավորանքներ չի լսել եւ այլ կոպիտ խախտումներ նույնպես չի նկատել, ուստի ՖԻՖԱ-ն որոշեց չդիմել առավել երկարաժամկետ որակազրկման:
Բելգիայի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի հավաքականի ղեկը ստանձնելու է Ֆաթիհ Թերիմի օգնականներից մեկը, իսկ այաստանի հավաքականի հետ հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 14-ին Բուրսայում, Թերիմը կկարողանա վերադառնալ իր տեղը: