7 հոկտեմբերի 2009 - 20:09 AMT
ԱՄՀ եւ ՀԲ կողմ են հայ-թուրքական սահմանի բացմանը
Արժույթի համաշխարհային հիմնադրամը (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկը սատարել են Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների` երկրների միջեւ հարաբերությունների վերականգման եւ հայ-թուրքական սահմանի բացման նախաձեռնությանը, հայտարարելով, որ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը սկիզբ կդառնա սերտ տնտեսական համագործակցության եւ Երեւանի եւ Անկարայի միջեւ մի շարք համաձայնությունների ստորագրման:

Համաձայն Արժույթի համաշխարհային հիմնադրամի վերջին կանխատեսումների` սահմանի բացման դեպքում Հայաստանում ենթադրվում է 1%-ց տնտեսական աճ:

«Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում զգալի կնվազեն Հայաստանի բեռնափոխադրումների ծախսերը», - հայտարարել է ԱՄՀ-ի Կենտրոնական Ասիայի եւ Միջին Արեւելքի գծով տնօրենի տեղակալ Ռաթնա Սահար: