7 հոկտեմբերի 2009 - 23:16 AMT
Տիգրան Սարգսյան. Հարկավոր է ավելի կարեւորել մեր պետության ղեկավարների հայտարարությունները
Հոկտեմբերի 7-ին, ԱԺ-ում կառավարական ժամի շրջանակներում, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի այն հարցին, թե քննարկվելու է արդյոք Հայոց ցեղասպանության հարցը պատմական հարցերով ստեղծվելիք ենթահանձնաժողովում, ինչի մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, եւ ինչպես պետք է վերացվեն Հայոց ցեղասպանության հետեւանքները, եթե ՀՀ-ն ճանաչի Թուրքիայի սահմանները, պատասխանել է, որ հաճախ ընդդիմությունը ուշադրությունը սեւեռում է Թուրքիայի կամ Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների վրա, օգտագործելով դրանք որպես հավաստի փաստեր, մոռանալով ՀՀ ղեկավարության հակառակ հայտարարությունների մասին:

«Հարկավոր է ավելի կարեւորել մեր պետության ղեկավարների հայտարարությունները, ոչ թե այլ պետությունների»,-ասել է Տ.Սարգսյանը: