8 հոկտեմբերի 2009 - 13:22 AMT
«Միացումը» հերթական բողոքի ակցիան է կազմակերպել Հայ-թուրքական արձանագրությունների դեմ
Հոկտեմբերի 8-ին Երեւանի կենտրոնում տեղի է ունեցել «Միացում» ազգային նախաձեռնության բողոքի ակցիան` ընդդեմ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ու Մադրիդյան սկզբունքների:

Բողոքի ակցիան ուղեկցվում էր ստորագրահավաքով եւ թղթերի հրկիզմամբ, որոնց վրա գրված էր` «Ո'չ թուրքական արձանագրություններին» եւ «Ո'չ Մադրիդյան սկզբունքներին»:

Բողոքի ակցիային մասնակցում էին կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ ազգային-ազատագրական պայքարի մասնակից Ալեք Ենիգոմշյանը:

Լրագրողների հետ զրույցում Տիգրան Խզմալյանն ասել է նաեւ, որ նման միջոցառումները տեւական բնույթ կկրեն եւ նախատեսվում է բողոքի նման ակցիաներ կազմակերպել ՀՀ բոլոր մարզերում: «Մեր բողոքի ցույցերն ուղղված են հայ ժողովրդի զգոնությունն արթնացնելուն եւ կոչ են անում ընդդիմանալ հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացին»: