8 հոկտեմբերի 2009 - 13:31 AMT
Հայաստանուն Համաշխարհային տեսողության օրվա կապակցությամբ «Հայկական ակնաբուժության նախագիծ» շրջանակներում կստուգվի կալանավոր կանանց եւ անչափահասների տեսողությունը
9 տարիների ընթացքում` հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը նշվում է որպես Համաշխարհային տեսողության օր: Այս կապակցությամբ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի մասնագետների խումբը կայցելի «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

Այցի նպատակն է, որը կազմակերպվել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի, ՀՀ առողջապահության եւ արդարադատության նախարարությունների, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կողմից` ստուգել կալանավոր կանանց եւ անչափահասների տեսողությունը եւ ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն:

Համաշխարհային տեսողության օրը կոչված է հրավիրել հասարակության ուշադրությունը կուրության եւ բոլորի համար որակյալ ակնաբուժական օգնության խնդիրներին:

Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներով ամեն վայրկյան կուրանում է մեկ երեխա, եւ ամեն հինգ` մեկ մեծահասակ: Կարճատեսությունը` դարի հիվանդությունն է: