8 հոկտեմբերի 2009 - 13:48 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային` Հարավային Կովկասում խաղաղության գործընթացներում Ֆրանսիայի կառուցողական դերակատարության համար:
Աշծատանքային այցով Փարիզում գտնվող Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ, հաղորոդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը քննարկվեց Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք գոհունակություն հայտնվեց հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Զրուցակիցները քննարկեցին հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի նկատմամբ Ֆրանսիայի նախագահի մշտական ուշադրության եւ ցուցաբերվող աջակցության, ինչպես նաեւ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության պահպանման գործընթացներում Ֆրանսիայի կառուցողական դերակատարության համար: