8 հոկտեմբերի 2009 - 14:44 AMT
Երեւանում բացվել է էկզոտիկ կենդանիների ցուցահանդես
Հոկտեմբերի 8-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում «Exotarium» ընկերությունը ներկայացրել է Էկզոտիկ կենդանիների ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացված է «Exotarium» ընկերության հիմնադրի` Կարեն Մարտիրոսյանի անձնական հավաքածուն: Հավաքածուն ստեղծվել է տարիների ընթացքում, որը լրացվել է Հարավային Ամերիկայի եւ Աֆրիկայի բնապահպանական ընկերությունների աջակցությամբ: Ցուցահանդեսի այցելուները կկարողանան տեսնել ավելի քան 80 տեսակ կաթնասուն, սողուն, թռչուն եւ միջատ: