8 հոկտեմբերի 2009 - 15:49 AMT
Հայկական «Միկան» շարունակում է իր անպարտելի շրջանը Եվրոպայի ակումբային գավաթում
Եվրոպայի շախմատի ակումբային գավաթի չորրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Միկան» իր երրորդ հաղթանակն է տարել` այս անգամ 3,5-2,5 հաշվով պարտության մատնելով առաջնության առաջատարներից մեկին` գերմանական «Բադեն-Բադենին»:

Այս անգամ հայկական ընտրանուն հաղթանակ բերեցին Վլադիմիր Հակոբյանը եւ Արման Փաշիկյանը: Պարտություն է կրել Զավեն Անդրեասյանը: Իսկ այս հանդիպման բոլոր մնացած պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:

Այսպիսով, «Միկան» 4 տուրերից հետո 8 միավոր է հավաքել եւ 1-ից 3-րդ տեղերն է կիսում Սարատովի «Էկոնոմիստի» եւ մակեդոնյան «Ալկալոիդի» հետ:

5-րդ տուրում Հայաստանի չեմպիոնն իր ուժերը կչափի «Էկոնոմիստի» հետ, որի կազմի մեջ մտնում են Եվգենի Ալեքսեեւը, Պավել Էլյանովը, Եվգենի Տոմաշեւսկին, Բու Խիանգժին, Խի Նուան եւ Ալեքսանդր Մոիսեենկոն: