8 հոկտեմբերի 2009 - 16:12 AMT
Ժիրայր Սեֆիլյան. Սփյուռքը պետք է ստեղծի կառավարություն եւ խորհրդարան` աքսորում
Ըստ Սեֆիլյանի, Սփյուռքում լավ ժողովուրդ կա, բայց «հիվանդ» ղեկավարներ ունի: Նա նաեւ նշել է, որ 1991թ. ի վեր հայ ժողովուրդը մի սեւեռուն գաղափար ունի` Հայաստանն առանձին, Սփյուռքը` առանձին: Ըստ նրա, արդեն ժամանակն է ձերբազատվել այդ գաղափարից ու միավորվել:

Սեֆիլյանը նշել է, որ յուրաքանչյուր հայ, անկախ նրանից, թե որտեղ է գտնվում, իրավունք ունի սրտացավ լինել իր երկրի համար եւ իր կարծիքն արտահայտել, եթե երկրի անվտանգությանը սպառնալիք կա: «Սփյուռքի արձագանքը Հայ-թուրքական արձանագրություններին միանգամայն բնական էր»,-ասելէ Սեֆիլյանը:

«Ես գտնում եմ, որ այժմյան Հայաստանը պետք է կոչվի Արեւելայն Հայաստանի Հայկական Պետություն, դրան զուգահեռ սփյուռքահայերը պետք է ստեղծեն Արեւմտյան Հայաստանի Հայկական Պետություն իր կառավարությունով եւ խորհրդարանով` աքսորում»,-ասել է «Միացումի» ղեկավարը: Նա նաեւ անհրաժեշտ է համարել Համահայկական խորհրդի ստեղծումը, որը կզբաղվի երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերով: