8 հոկտեմբերի 2009 - 18:59 AMT
Երեւանի Uriah Heep համերգի տոմսերից ստացած հասույթը կուղղվի աղետի գոտու վերականգնմանը
Հոկտեմբերի 8-ին Երեւանում կայացավ մամլո ասուլիս, որը նվիրված էր Uriah Heep լեգենդար բրիտանական ռոք-խմբի առաջիկա համերգին: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 16` Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Uriah Heep խմբի համերգի հոնարարը վճարվում է համերգի կազմակերպիչների կողմից, իսկ վաճառված տոմսերից ստացած հասույթը (տոմսերի արժեքը`10.000-50.000 դրամ է) կուղղվի աղետի գոտու վերականգմանը եւ բնակֆոնդի ավելացմանը:

Համերգի գլխավոր հովանավորն է «Վիբրոգրաֆուս» ընկերությունը, «Արզնի» հանքային ջրերի գործարանը եւ «Շանթ» հեռուստաընկերությունը:

Համերգի տեղեկատվական հովանավորն է PanARMENIAN.Net.-ը:

Համերգը նվիրված է «Շանթ» հեռուստաընկերության 15-ամյակին եւ ընդգրկված է խմբի համերգային շրջագայության մեջ` նվիրված Uriah Heep 40-ամյակին:

Uriah Heep բրիտանական խումբը ստեղծվել է 1969 թ-ին` Լոնդոնում: Երաժիշտները ստացան համաշխարհային ճանաչումը 1971-1973թթ. «Look at Yourself», «Demons and Wizards» եւ «The Magician's Birthday» ալբոմների թողարկումից հետո: