8 հոկտեմբերի 2009 - 19:06 AMT
Ֆեռնանդո Տոռեսը չի մասնակցի Հայաստանի հավաքականի հետ հանդիպմա՞նը
Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆեռնանդո Տոռեսը ստիպված էր լքել ԱԱ-2010 Հայաստանի եւ Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ հանդիպումներին պատրաստվող Իսպանիայի հավաքականի չորեքշաբթի օրը կայացած մարզումը:

Ինչպես հաղորդում է IMScouting-ը, ռմբարկուն աճուկի վնասվածք էր ստացել եւ ռիսկի չդիմելու համար դադարեցրեց մարզումն ընդհանուր խմբում` սահմանափակվելով աշխատանքով մարզասրահում:

Միանգամայն հնարավոր է, որ իսպանացի հարձակվողը չկարողանա մասնակցել Հայաստանի հավաքականի հետ առաջիկա հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 10-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: