8 հոկտեմբերի 2009 - 19:57 AMT
Երեւանում տեղի կունենա «ԵՄ եւ ՆԱՏՕ` ինչպես պահպանել կայունությունը Հայաստանում եւ Հարավային Կովկասում» թեմայով համաժողով
«Հայաստանի եվրոպական բարեկամներ» (EuFoA) կազմակերպության նախաձեռնությամբ «Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում հոկտեմբերի 13-ին Երեւանում կկայանա «ԵՄ եւ ՆԱՏՕ` ինչպես պահպանել կայունությունը Հայաստանում եւ Հարավային Կովկասում» թեմայով համաժողով: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է EuFoA գլխավոր քարտուղար Մայքլ Կամբեկը:

Համաժողովին ելույթ կունենան ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը, ՆԱՏՕ գործընկեր երկրների հետ աշխատանքի գծով բաժնի նախագահ Միշել Դյուրեն: