8 հոկտեմբերի 2009 - 21:22 AMT
Ահարոն Շխրտմյան. Հայաստանի նախագահը ուշացերց իր այցը Բեյրութ
«Սփյուռքը ունի բազմաթիվ մտավախություններ Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Գլխավոր անհանգստությունը կապված է Հայոց ցեղասպանության եւ ղարաբաղյան հակամարտության հետ», - PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է լիբանանյան «Արարատ» թերթի գլխավոր խմբագիր, Գնչակ սոցիալ -ժողովրդավարական կուսակցության անդամ Ահարոն Շխրտմյանը:

Նրա խոսքերով, չնայած այն բանի, որ ՀՀ նախագահը բավական համոզիչ էր պատասխանում Սփյուռքի հարցերին, միեւնույն է Արձանագրություններում մեզ համար մութ տեղեր մնացին : «Մեզ համոզում են, որ այդ փաստաթղթերում Հայաստանի համար չկա ոչ մի վտանգ, սակայն արդյ՞ոք դա այդպես է», - ասել է նա, եւ ավելացրել, որ 2 ժամվա ընթացքում հնարավոր չէր փարատել Սփյուռքի անհանգստությունը:

«ՀՀ նախագահը ուշացրեց իր այցը», - ընդգծել է նա: