9 հոկտեմբերի 2009 - 10:53 AMT
«Միկայի» կանանց ակումբը ճեղքել է անհաջողությունների շղթան Եվրոպայի գավաթի խաղարկությունում` ջախջախելով Սերբիայի ակումբին
Հայաստանի ակումբային չեմպիոն կանանց «Միկա» ակումբը Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության 5-րդ տուրում տարել է իր առաջին հաղթանակը` ջախջախելով Սերբիայի «Բաս» ակումբին 3,5:0,5 հաշվով:

5-րդ տուրից հետո հայկական ակումբը հավաքել է 5 միավոր եւ մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղից տեղափոխվել է 8-րդ տեղը: Իսկ մրցաշարում տիրող եռիշխանությունը վերածվել է երկիշխանության` երկու առաջնորդների` Մոնակոյի «Cercle d'Echecs Mօnte Carlo ակումբի եւ վրացական «Սամայա» ակումբի հանդիպումն ավատվել է վերջինիս հաղթանակով, եւ այդպիսով, 8 միավորով առաջատարներն են «Սամայան» եւ Ռուսաստանի «Սպարտակը», որը հաղթել է Լեհաստանի «Պոլոնիային»:

6-րդ տուրում «Միկան» կհանդիպի Մոնակոյի «Cercle d'Echecs Mօnte Carlo ակումբի հետ, որի կազմում հանդես են գալիս Համփի Քոներուն, Ալեքսանդրա Կոստենյուկը, Պիա Քրամլինը եւ Մոնիկա Սոկոն:

«Միկայի» շախմատիստների արդյունքները 5-րդ տուրում`

Իննա Գապոնենկո-Էլինա Դանիելյան-0:1
Տատյանա Վասիլեւիչ-Հարիկա Դրոնավալի-0:1
Անժելիա Ստոյանովիչ-Նինո Խուրցիձե-0,5:0,5
Լիլիա Դրլեւիչ-Լիլիթ Գալոյան-0:1: