9 հոկտեմբերի 2009 - 11:32 AMT
Հայկական «Միկան» Եվրոպայի ակումբային գավաթի 5-րդ տուրում առաջին պարտությունն է կրել
Հայաստանի «Միկան» Եվրոպայի ակումբային գավաթի 5-րդ տուրում առաջին պարտությունն է կրել` զիջելով Սարատովի «Էկոնոմիստին» 3,5:2,5 հաշվով:
Հայկական թիմից պարտություն են կրել Վլադիմիր Հակոբյանը եւ Զավեն Անդրեասյանը: Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանը եւ Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի են խաղացել, իսկ Արոնյանի հաղթանակը միայն կրճատել է հաշվի տարբերությունը:
«Միկան» Եվրոպայի ակումբային գավաթի 5-րդ տուրում առաջին պարտությունն է կրել` զիջելով Սարատովի «Էկոնոմիստին» 3,5:2,5 հաշվով: Առաջատարներն են Սարատովի «Էկոնոմիստն» ու Մակեդոնիայի «Ալկալոիդը», որոնք 10-ական միավոր են հավաքել: 9 միավորով լավագույն եռյակը եզրափակում է «Ուրալ Սվերդլովսկայան», որի հետ 6-րդ տուրում կհանդիպի ՀՀ չեմպիոնը:
«Միկայի» մրցակցի կազմում հանդես են գալիս Ալեքսանդր Գրիշչուկը, Ալեքսեյ Շիրովը, Վլադիմիր Մալախովը, Սերգեյ Ռուբլեւսկին, Ալեքսեյ Դրեեւն ու Եվգենի Բարեեւը: