9 հոկտեմբերի 2009 - 11:39 AMT
Հոկտեմբերի 9-ին Իսպանիայի հավաքականը բաց մարզումներ կանցկացնի Երեւանում
Հոկտեմբերի 8-ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը ժամանել է Երեւան` իջեւանելով «Մարիոտ» հյուրանոցում: Հոկտեմբերի 9-ին Երեւանի ժամանակով 19:00-ին Վիսենտե Դել Բոսկեի սաները բաց մարզումներ կանցկացնեն Հանրապետական մարզադաշտում:

Հիշեցնենք, որ 2010 թվականի աշխարհի առանջնության Հայաստան-Իսպանիա ընտրական խաղը տեղի կունենա Երեւանի Հանրապետական մարզադաշտում եւ կսկսվի տեղի ժամանակով 21:00-ին: