9 հոկտեմբերի 2009 - 18:18 AMT
Հայաստանի վարչապետը նշել է ռուսական եւ հայկական մարզերի միջեւ համագործակցության կարեւորությունը
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյաննընդունել էՌԴ Սվերդլովսկիմարզային Դումայի նախագահ Նիկոլայ Վորոնինի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրերին, կառավարության ղեկավարը կարեւորել է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ ՀՀ ու ՌԴ մարզերի միջեւ համագործակցությունն ու այդ գործակցության հեռանկարները:

Զրույցի ընթացքումքննարկվելեն տնտեսական, հումանիտար ու մշակութային համագործակցության ոլորտին առնչվող հարցեր, խոսվել է մարզում հայ համայնքի դերակատարության ու Եկատերինբուրգում հայկական եկեղեցու կառուցման աշխատանքների ավարտի մասին: