9 հոկտեմբերի 2009 - 23:29 AMT
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեպքում ՀՅԴ-ն կպահանջի իշխանությունների հրաժարականը
Մենք հույս ունենք, որ մեզ կհաջողվի կասեցնել խորհրդարանի կողմից Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում, հայտարարել է ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, որը մասնակցում էր «Ծիծեռնակաբերդ» հուշակոթողի մոտ հանրահավաքում: Նրա խոսքերով` հակառակ դեպքում կուսակցության խորհրդարանական խմբակցությունը իշխանափոխություն կպահանջի, որպեսզի այդպիսով Արձանագրությունները ճանաչվեն անվավեր:

«Այսօրվա հանրահավաքը ցույց տվեց, որ հայ ժողովրդի մեծամասնությունը դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը այդ Արձանագրությունների հիման վրա», - նշել է Մարգարյանը, եւ ավելացրել, որ Արձանագրությունների դեմ ստորագրել են ավելի քան 50.000 մարդ: