10 հոկտեմբերի 2009 - 16:24 AMT
Հոկտեմբերի 12-ին Սերժ Սարգսյանը կարճ աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով կարճ աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՊՀ քիշնեւյան գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Պետությունների ղեկավարների հանդիպման արդյունքների մասին չի հաղորդվել, սակայն հայտնի է, որ բանակցությունների առանցքային թեման եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: