12 հոկտեմբերի 2009 - 10:56 AMT
ՄԱԷ. Հայ-թուրքական արձանագրությունները կարեւոր կայունացնող գործոն կդառնան Հարավային Կովկասում
Միավորված Արաբական Էմիրությունները (ՄԱԷ) ողջունում են Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների ստորագրումը: ՄԱԷ ԱԳՆ ղեկավար շեյխ Աբդալլա բեն Զաիդ Ալ Նահայանը հայտարարել է, որ այդ պատմական համաձայնագիրը կարեւոր կայունացնող գործոն կդառնա Հարավային Կովկասում եւ կնպաստեն տարբեր ոլորտներում տարածաշրջանային համագործակցությանը` ի բարօրություն Հայաստանի ու Թուրքիայի ժողովրդների:

«Ըմբռնումը որոշակի հարթակ է ստեղծում հետագայում երկխոսության միջոցով տարբեր տարաձանյությունների լուծման համար, ինչն էլ ապահովում է անվտանգությունն ու խաղաղությունը»,-ասվում է ՄԱԷ ԱԳ նախարարի հայտարարության մեջ, հաղորդում է WAM-ը: