12 հոկտեմբերի 2009 - 11:02 AMT
AJC-ն շնորհավորում է Հայաստանին ու Թուրքիային Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման կապակցությամբ
Ամերիկա-հրեական կոմիտեն ողջունում է Թուրքիայի ու Հայաստանի պատմական որոշումը, որն ուղղված է թշնամանքի եւ անվստահության դադարեցմանը երկու երկրների ժողովրդների միջեւ:

«Այս համաձայնագիրը, որը պետք է վավերացնեն Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարանները, նոր դարաշրջան կբացի հայ-թուրքական հարաբերություններում: Մենք ողջունում ենք երկու երկրների կառավարություններին եւ ողջունում ենք նրանց համարձակությունը»,-հայտարարել է AJC-ի Դեւիդ Հարրիսը: Նա հույս է հայտնել, որ Արձանագրություների ստորագրումը դրական կազդի ողջ տարածաշրջանի վրա: «Թուրքիայի ու Հայաստանի միջեւ կան ցավոտ պատմական հարցեր, սակայն երկու կողմերը իմաստուն որոշում են կայացրել եւ ընտրել են երկխոսության ճանապարհը»,-ասել է Դ.Հարրիսը: