12 հոկտեմբերի 2009 - 11:03 AMT
Լիբանանի հայերն իրենց բողոքն են արտահայտել հայ-թուրքական Արձանագրությունների դեմ
Լիբանանում` Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի շենքի դիմաց, այն ժամանակ, երբ Ցյուրիխում տեղի էր ունենում հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման արարողությունը, հավաքվել էին Լիբանանի հայկական համայնքի ներկայացուցիչները, որպեսզի եւս մեկ անգամ արտահայտեին իրենց բողոքն այդ փաստաթղթերի ստորագրման դեմ: Հավաքվածների առջեւ ելույթ ունեցավ Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I-ը, որը հայությանը կոչ արեց հավատարիմ մնալ սեփական իրավունքներին: Կաթողիկոսը նաեւ նշեց հայ ժողովրդի միասնական լինելու անհրաժեշտությունը: «Տարբեր լինելը չի նշանակում միասնական չլինել մեր ազգային խնդիրների առջեւ: Մեր ազգային շահերը պետք է ավելի բարձր լինեն, քան մեր սեփական եւ կարճաժամկետ նպատակները»,- հայտնեց Արամ I-ը: Հավաքը կազմակերպվել էր երեք ավանդական հայկական կուսակցությունների` Ռազմկավար-Ազատական, Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան եւ ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների կողմից, հաղորդում է Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի մամլո ծառայությունը: