26 մարտի 2002 - 21:20 AMT
ԵՐԵՒԱՆՈՒՄ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿԿԱԶՄԵՆ 150 ՄԻԼԻՈՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելել է Երեւանում Հյուսիսային պողոտայի շինարարության հրապարակ: Հյուսիսային պողոտան, որը նախատեսված էր քաղաքի գլխավոր հատակագծով, կազմված դեռ Ալեքսանդր Թամանյանի կողմից 20-ական թվականներին, կմիացնի մայրաքաղաքի Թատերական հրապարակը Հանրապետության հրապարակի հետ: Շինարարությունում ներդրումները կկազմեն 150 միլիոն դոլար: Շինարարությունը նախատեսված է ավարտել 2006 թվականին: Նախագիծը նախատեսում է պողոտայի երկու կողմերով ժամանակակից բարձրահարկ բնակելի եւ վարչական շենքերի կառուցում: Շենքերն ապահովված կլինեն ջեռուցմամբ, մշտական ջրով, ստորգետնյա ավտոկանգառով: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: