12 հոկտեմբերի 2009 - 19:00 AMT
Յուլիա Սահին. Քենտիկյանի դեմ պետք է պայքարել ուժերի գերլարումով
WIBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, գերմանաբնակ թրքուհի Յուլիա Սահինը (20-0,2) մեկնաբանել է տեղի ունեցած մենամարտը հայուհի Սյուզի Քենտիկյանի հետ: Հիշեցնենք, որ այս մենամարտում հաղթել է Քենտիկյանը:

«Աշխարհի չեմպիոնի դեմ մենամարտում պետք է պայքարել ուժերի գերլարումով: Ես գտնում եմ, որ միավորները ոչ այնքան օբյեկտիվ էին բաշխվել, սակայն կատարվեց այն, ինչ կատարվեց: Ես շատ լավ էի նախապատրաստվել Քենտիկյանի դեմ մենամարտին, սակայն, ցավոք, դա բավական չէր»,-մեջբերում է Սահինին boxing.de-ն:

Սահինի մարզիչ Մեհմեդ Հենդեմը նշել է, որ անկախ պարտությունից, նա գոհ է իր սանից:

«Յուլիան կարող էր ավելի շատ հարվածներ հասցնել: Նա հստակ հետեւում էր նախանշված մարտավարությանը, եւ անկախ պարտությունից, ես գոհ եմ նրանից: Նա ամեն ինչ գերազանց էր կատարում»,-ասել է Հենդեմը: