12 հոկտեմբերի 2009 - 19:27 AMT
«Կոնվերս բանկին» GLOBAL FINANCE-ը 2009 թվականի արտարժույթ փոխանակող լավագույն բանկ անվանակարգում ճանաչել է Հայաստանի լավագուն բանկ
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին Ստամբուլում: Մրցանակը «Կոնվերս բանկի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարՏիգրան Դավթյանին է հանձնել անձամբ` GLOBAL FINANCE ամսագրի գլխավոր խմբագիր Ժոզե Դ. Ջիառապուտոն (Joseph D. Giarraputon):

Տեղեկացնենք, որ այս անվանակարգում ողջ տարածաշրջանում «Կոնվերս բանկից» բացիմրցանակի է արժանացել միայն Վրաստանի խոշորագույն բանկերից մեկը:Ի դեպ, արդեն 6-րդ անգամ է, ինչ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն GLOBAL FINANCE ամսագրի կողմից տարբեր անվանակարգերում ճանաչվում է որպեսՀայաստանի լավագույն բանկ:

Տեղեկացնենք, որ ամերիկյանGLOBAL FINANCE ամսագրի խմբագրական-վերլուծական խումբըհիմնվելով սուբյեկտիվ - օբյեկտիվ գործոնների վրա ուսումնասիրում -ընտրում է տվյալ տարածաշրջանի երկրների արտարժույթիառք ու վաճառք իրականացնող գործակալներին, ընդ որում` ընտրության չափանիշները ներառում են գործարքների ծավալները, շուկայում զբաղեցրած դիրքը, սպասարկման որակը, մրցակցային գներն ու նոր տեխնոլոգիաների առկայությունը: