12 հոկտեմբերի 2009 - 19:59 AMT
Արմավիան Երեւան-Բահրեյն նոր չվերթ է բացում
«Արմավիա» ավիաընկերությունը Մերձավոր Արեւելքում դեպի Բահրեյն նոր չվերթ է բացում, հաղորդում է ավիաընկերության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, սկսած հոկտեմբերի 26-ից յուրաքանչյուր երկուշաբթի ընկերության ուղեւորները Դուբայի, Հալեպի եւ Բեյրութի հետ մեկտեղ կարող են այցելել նաեւ Բահրեյն` «Արմավիա» ավիաընկերության չորրորդ կետը Մերձավոր Արեւելքում: