13 հոկտեմբերի 2009 - 16:39 AMT
Երիտասարդական ստեղծագործության միջազգային փառատոնը հավաքել է Նալչիկում ԱՊՀ երկրների ուսանողներին
Կաբարդինա-Բալկարիայի մայրաքաղաքում բացվել է երկրորդ ԱՊՀ երկրների երիտասարդական ստեղծագործության միջազգային փառատոնը «Տաղանդների համագործակցություն` 2009»: Փառատոնը կազմակերպվել է ԱՊՀ անդամ-երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

Ինչպես հաղորդում է ԱՊՀ անդամ երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո ծառայությունը, ավելի քան 200 երիտասարդ տաղանդներ ԱՊՀ-ի 9 երկրներից` Բելոռուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Տաջիկստանից, Ադրբեջանից եւ Վրաստանից կմասնակցեն փառատոնին:

Փառատոնի ընթացքում, որը կշարունակվի հինգ օր, կանցկացվեն տարբեր միջոցառումներ` մրցույթներ, համերգներ, Էլբրուսի նվաճում եւ այլն:

Փառատոնը երկրոր անգամ է անցկացվում Կաբարդինա-Բալկարիայի Պետական համալսարանի բազայի վրա: