13 հոկտեմբերի 2009 - 18:47 AMT
Նոյեմբերի 1-դեկտեմբերի 30 Երեւանում տեղի կունենա «Գնի'ր հայկականը» ազգային քարոզարշավը
Նոյեմբերի 1-դեկտեմբերի 30 Երեւանում տեղի կունենա «Գնի'ր հայկականը» ազգային քարոզարշավը, որը կազմակերպվել է «Ջրից դեպի շուկա» ծրագրի շրջանակներում:

Քարոզարշավի նպատակն է` հայ սպառողների շրջանում խթանել հայկական ապրանքի բաշխումը: Քարոզարշավը նպաստելու է հայկական ապրանքի վաճառքի ծավալի մեծացմանը ոչ միայն տեղական շուկաներում, այլեւ արտասահմանյան:

«Գնի'ր հայկականը» ազգային քարոզարշավի շրջանակներում տեղի կունենան մամլո ասուլիսեր, գովազդային քարոզչություններ սուպերմարկետներում, տեսահոլովակների ցուցադրություն Հայաստանի զանազան հեռուստաալիքներով, լրատվամիջոցների կողմից քարոզարշավի լուսաբանում եւ հայկական արտադրության ապրանքի փորձարկում:

«Գնի'ր հայկականը» ազգային քարոզարշավի գլխավոր հովանավորը «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամն է: