14 հոկտեմբերի 2009 - 13:07 AMT
Հոկտեմբերի 29-30-ին Երեւանում տեղի կունենա Սրտաբանների եվրակովկասյան համաժողովը
Հոկտեմբերի 29-30-ին Երեւանում տեղի կունենա Սրտաբանների եվրակովկասյան համաժողովը: Համաժողովին կմասնակցեն շուրջ 100 սրտաբաններ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Թուրքիայից, Իսրայելից, Լիբանանից:

Համաժողովի նպատակն է բացահայտել եւ միավորել աշխարհի հայ սրտաբանների ներուժը` հայ ժողովրդի առողջության պահպանման եւ Հայաստանում բժշկության զարգացման նպատակով:

Համաժողովը, որը կանցնի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո, կնպաստի Հայաստանի ու սփյուրքահայ սրտաբանների համագործակցության հաստատմանը, պրոֆեսիոնալ որակների բարձրացմանն ու կատարելագործմանը, ինչպես նաեւ ժամանակակիցների մոտեցումների կիրառմանը:

Սրտաբանների եվրակովկասյան համաժողովը կանցնի Հայաստանի սփյուռքի նախարարության եւ «Հայաստան-Ֆրանսիա առողջության ակցիա» կազմակերպության նախաձեռնությամբ: