25 մարտի 2002 - 22:54 AMT
ԲԱՔՎՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱԼԻՔ Է ՍԿՍՎԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Անցյալ շաբաթ Բաքվում Միավորված ընդդիմադրության շարժման հանրահավաքին մասնակցելու պատճառով ձերբակալվել են 85 մարդ, որոնցից 50-ը «Մուսավաթ» կուսակցության անդամներ են: 17 մուսավաթականներ ձերբակալվել են տարբեր ժամկետներով, ընդ որում չորսը` մինչեւ հանրահավաքի սկիզբը: Ձերբակալվածներից 18-ը Դեմոկրատական կուսակցության անդամներ են, 13-ը` Ժողովրդական ճակատ կուսակցության անդամներ, չորսը` Քաղաքացիական միասնություն կուսակցության ակտիվիստներ են: Ոստիկանության հետ ընդհարման ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ավելի քան 200 ընդդիմադիրներ: Մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: