14 հոկտեմբերի 2009 - 16:58 AMT
Բրատիսլավայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրնեի պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը
Հոկտեմբերի 22-23-ի Բրատիսլավայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրնեի պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Այդ մասին Երեւան-Բրյուսել հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի գործողությունների վարչության պետ Էրիկ Սանդալը: Նրա խոսքերով, այդ հանդիպման ընթացքում կառաջարկվեն աֆղանական բանակին ու ոստիկանությանն աջակցությունն ավելացնելու հարցեր, որպեսզի այդ երկրի անվտանգության ուժերը կարողնան ստանձնել գլխավոր պատասխանատվությունը պետական անվտանգության պահպանման գործում:

Ինչպես նշել է Սանդալը, ներկայումս Աֆղանստանում տեղակայված են ՆԱՏՕ-ի անդամ երկրների 72 000 զինծառայողներ, որոնց գործողություններն ուղղված են կայունության ու անվտանգության ապահովմանը: