14 հոկտեմբերի 2009 - 17:19 AMT
Հոկտեմբերի 20-ին Մոսկվա կինոթատրոնում կկայանա Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմի երեւանյան պրեմիերան
Հոկտեմբերի 20-ին Մոսկվա կինոթատրոնում կկայանա Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմի երեւանյան պրեմիերան:

Հայ-նորվեգա-ֆրանսիական խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է ընթացիկ տարվա հունիսին` Մոսկվայի միջազգային կինոփառատոնի «Հեռանկարներ»մրցութային ծրագրի շրջանակներում:

«Խճճված զուգահեռները» ռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի եւ «Փարալելլս» ընկերության դեբյուտն է լիամետրաժ խաղարկային կինոյում: Ֆիլմը ստեղծվել է 5 տարվա ընթացքում, դրա շուրջ բազմազգ նկարահանող խումբ է աշխատել:

Երեւանյան պրեմիերայից հետո ֆիլմը կցուցադրվի Սկանդինավյան երկրներում: