14 հոկտեմբերի 2009 - 18:53 AMT
«Արեւորդի» էկոլոգիական կինոփառատոնը հատուկ լրագրողների համար կազմակերպում է փառատոնի ֆիլմերի դիտում
«Արեւորդի» երկրորդ միջազգային էկոլոգիական փառատոնը հոկտեմբերի 15-20ը հրավիրում է բոլոր լրագրողներին փառատոնի ֆիլմերի ցուցադրությանը «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի կինոդահլիճում:

«Արեւորդի» էկոլոգիական կինոփառատոնը անցկացվում է երկու տարի մեկ անգամ եւ հանդիսանում է միակ էկոլոգիական կինոփառատոնը Հարավային Կովկասի ողջ տարածքում: Այն կանցկացվի Երեւանում հոկտեմբերի 25-29-ը:

Փառատոնի նպատակն է` սեմինարների միջոցով ստեղծել բաց համաժողով, բաց քննարկումներ եւ մտավարժանքներ:

Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաեւ ֆիլմերի ցուցադրություն, որոնցից առաջինը կդառնա Լյուկ Բեսսոնի «Տուն» ֆիլմի երեւանյան պրեմիերան: