14 հոկտեմբերի 2009 - 19:36 AMT
Ռոջեր Սմիթը փոխանցեց իր գրադարանը Վաշինգտոնի Հայոց ցեղասպանութան թանգարանին
Վիլյամ եւ Մերի Վիլյամսբուրգի քոլեջի (Վիրջինիա) պատվավոր պրոֆեսոր, համահիմնադիր եւ ցեղասպանություն ուսումնասիրող Գիտնականների միջազգային ասոցիացիայի (IAGS) նախկին նախագահ Ռոջեր Սմիթը Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանին (AGMA), իր գրադարանից նվիրել է գրքեր Հայոց ցեղասպանության մասին:

«Ես երկար տարիներ զբաղվել եմ Հայոց ցեղասպանության ուսումնասիրություններով եւ ուսուցանել եմ գիտնականների նոր սերունդ: Ես փոխանցեցի իմ գրադարանը Հայոց ցեղասպանության թանգարանին, որպեսզի լրացնվեն Հայոց ցեղասպանությանը վերաբերվող նյութերը, որոնք կօգնեն գիտնականներին եւ քաղաքական գործիչներին իմանալ ավելին այդ հանցագործության մասին», - ասել է պրոֆեսորը:

Իր հերթին Հայոց ցեղասպանության ամերիկյան թանգարանի կառուցման հոգաբարձուների կոմիտեի նախագահ Վան Գրիգորյանը նշել է, որ այդ նվիրատվությունը կլրացնի թանգարանում գոյություն ունեցող XX դարի առաջին ցեղասպանության մասին ռեսուրսները: