14 հոկտեմբերի 2009 - 20:24 AMT
Թուրքական պատմաբանները պատրաստեն քննարկել 1915 թ-ի բոլոր իրադարձությունները
Թուրքիայի Պատմական ընկերակցության հայկական հետազոտությունների բաժնի ղեկավար, պատմաբան Քեմալ Չիչեկը հայտարարել է, որ հայերի համար կարող են անակնկալ դառնալ Առաջին համաշխարհային պատերազմի բոլոր նյութերը, որոնք նրանք կհայտնաբերեն հայկական եւ թուրքական արխիվներից: Չիչեկի խոսքերով, Թուրքիան վախենալու ոչինչ չունի, եւ թուրք պարտապանները կարող են քննարկել «1915 թ-ի բոլոր իրադարձությունները»:

«2005 թ-ն Հայաստանի նախագահին ուղղված իր նամակում, թուրք վարչապետ Ռեջեպ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի ընդդիմանա հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի հետազոտությունների արդյունքներին: Այդ հանձնաժողովը կլինի միակ հարթակը, որտեղ Թուրքիան կարող է պաշտպանել իրեն», - ասել է պատմաբանը:

Նա նաեւ ավելացրել է, որ հայկական կողմը նույնիսկ չգիտի թե ինչ է պահվում Հայկական եւ թուրքական արխիվներում: «Ես վստահ եմ, որ հայերը կարող են տեսնել շատ կարեւոր փաստաթղթեր, որոնք անակնկալ կդառնան նրանց համար: Հայերը կարող են քննարկել ամեն ինչ, ինչը կարող է արդարացնել նրանց հայացքները: Մենք պատրաստ ենք քննարկել ամեն ինչ, ներառյալ 1915 թ-ի ժամանակաշրջանը», - հայտարարել է նա, հաղորդում է Anatolian news agency-ն: