14 հոկտեմբերի 2009 - 21:17 AMT
Բուքմեկերները չեն հավատում Հայաստանի հավաքականի հաղթանակին 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Թուրքիայի դեմ խաղում
Միջազգային բուքմեկերական «bwin» գրասենյանը գործակիցներ է սահմանել 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների խաղի համար:

Միջազգային բուքմեկերական «bwin» գրասենյանը Թուրքիայի հավաքականի դեմ առաջիկա խաղում Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատել է 10 գործակիցով, իսկ Թուրքիայի հաղթանակը` 1,28: Ոչ ոքին գնահատվել է 5 գործակիցով:

Հիշեցնենք, որ Թուրքիա-Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Բուրսայում Աթաթուրքի անվան մարզադաշտում Երեւանի ժամանակով 23:00-ին: