14 հոկտեմբերի 2009 - 21:44 AMT
Հոկտեմբերի 16-ը Հայկական մամուլի օրն է
Հոկտեմբերի 16-ին Հայաստանում նշելու են Հայկական մամուլի օրը: Հենց 1794թ. հոկտեմբերի 16-ին Մադրասում (Հնդկաստան) լույս տեսավ առաջին հայկական տպագիր պարբերականը` «Ազդարարը»:

Հայաստանի կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ «Ազդարար» պարբերականի պատվին հոկտեմբերի 16-ը նշվում էր որպես «Մամլո աշխատողի օր», որը հետագայում վերանվանվեց «Հայկական մամուլի օր»: