15 հոկտեմբերի 2009 - 13:20 AMT
«Ժառանգությունն» ԱԺ-ին է ներկայացրել «Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծը
«Ժառանգություն» խորհրդակցական խմբակցությունը Հայաստանի Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել «Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Շուտով այս օրինագիծը շրջանառության մեջ կդրվի խորհրդարանում, եւ մենք հուսով ենք, որ այս անգամ մեր գործընկերները հավանություն կտան օրինագծին»,-ասել է Ս.Սաֆարյանը: Նա հույս է հայտնել, որ նույնիսկ եթե խորհրդարանը չընդունի օրինագիծը, այն կմնա օրակարգում որպես «վերջին զինամիջոց»: