15 հոկտեմբերի 2009 - 21:19 AMT
Կովկասը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն
«Շատ կարեւոր է, որպեսզի ողջ Կովկասը համագործակցության գոտի դառնա»,- հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նրա խոսքով, բոլորն էլ ջանք են գործադրում, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում «հետդարձի ճանապարհ» չլինի: Նա նաեւ նկատել է, որ վերջին 2 տարիների ընթացքում երկրների միջեւ հարաբերություններում ակնհայտ առաջընթաց է արձանագրվել:

Թուրքիայի նախագահը մեկնաբանել է նաեւ տարածաշրջանում առկա խնդիրները` հայտարարելով, որ «Կովկասը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն»:

Գյուլն առանձին անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը` նշելով, որ հակամարտության կարգավորման գործընթացը բարձր մակարդակում է գտնվում, եւ որ իրադրությունն արդեն այն չէ, ինչ երկու տարի առաջ, հաղորդում է World Bulletin-ը: