15 հոկտեմբերի 2009 - 21:38 AMT
Լոս Անջելեսում մեկնարկել է «Մեր Շուշին» 12-րդ միջազգային հեռուստամարաթոնը
Լոս Անջելեսում մեկնարկել է «Մեր Շուշին» «Հայաստան» համայկական հիմնադրամի 12-րդ միջազգային հեռուստամարաթոնը ԱՄՆ Արեւմտյան տարածաշրջանում: Հանգանակության ընթացքը կհեռարձակվի ԱՄՆ բոլոր խոշոր հայ համայնքներում, իսկ նոյեմբերի 26-ին առավոտյան ժամը 8-ից երեկոյան ժամը 20:00-ն հեռուստամարաթոնը կհեռարձակվի ողջ աշխահում:

Հեռուստամարաթնի խորհրդանիշն է «Արցախի հրեշտակը»` հրեշտակի պատկերը Շուշիի Սբ.Ղազանչեցոց եկեղեցու զանգակատան վրա: Արարողությունը բացեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Արա Ախիշյանը:

«Հանդիսանալով մշակութային կենտրոն` Շուշին նաեւ այն քաղաքն է, որ խորհրդանշում է մեր արդի պատմության բեկումնային կետը»,-ասել է Ա.Ախիշյանը:

Արրարղության պատվավոր հյուրը բարոնուհի Քերոլայն Քոկսն էր, հեռուստամարաթոնին մասնակցել են նաեւ Համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան տարածաշրջանի տնօրենների խորհրդի անդամները եւ Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը: