16 հոկտեմբերի 2009 - 11:21 AMT
Հայ մարմնամարզիկները չկարողացան հաղթահարել որակավորման փուլը Լոնդոնում ընթացող աշխարհի առաջնությունում
Հայ մարմնամարզիկներ Վահագն Ստեփանյանը եւ Հարություն Մերդինյանն ավարտել են իրենց ելույթները Լոնդոնում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում, արդեն որակավորման փուլում:

Ստեփանյանը, որը հանդես է գալիս մարմնամարզական բազմամարտում, վեց վարժությունների արդյունքում հավաքել է 82.100 միավոր եւ զբաղեցնում է 32-րդ տեղը 243 մասնակիցների թվում: Եզրափակչին մասնակցելու համար հայ մարմնամարզիկը պետք է ընդգրկվեր 24 լավագույնների կազմում:

Իսկ Մերդինյանը, որը հանդես է գալիս միայն «ձիագերան» վարժությունում, հավաքել է 14 300 միավոր եւ զբաղեցնում է 23-րդ տեղը 123 մասնակիցների թվում: Սակայն առանձին վարժություններում եզրափակչին մասնակցում է լավագույնների ութնյակը:

Այսպիսով, հայ մարզիկները, ոչ այնքան վատ արդյունքներով, այնուամենայնիվ չկարողացան հասնել եզրափակիչ եւ դուրս մնացին պայքարից արդեն որակավորման փուլում: