16 հոկտեմբերի 2009 - 11:41 AMT
Օզելլ Նելսոն. Թեյլորը նախապատվությունը տալիս է առողջ սնունդին, ոչ թե ֆասթֆուդին
Ջերմեյն Թեյլորի մարզիչ Օզելլ Նելսոնը վստահ է, որ իր սանն է հաղթելու հոկտեմբերի 17-ին կայանալիք հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի դեմ մենամարտում, որով կմեկնարկի«Super Six World Classic» մրցաշարը:

«Նախորդ մենամարտերի համեմատ մենք որոշ չափով փոխեցինք մեր նախապատրաստումը: Ջերմեյնն այժմ ավելի շատ ուշադրություն է դարձնում ճիշտ սննդակարգին` նախապատվությունը տալով առոջղ սնունդին, ոչ թե ֆասթֆուդին: Մենք շատ ուշադրություն ենք դարձրել նրա ֆիզիկական մարզավիճակին, հատկապես դիմացկունությանը: Վերջին մենամարտում Ջերմեյնը զգալիորեն զիջեց դիրքերը մենամարտի վերջում: Վստահ եմ, որ Աբրահամի հետ մենամարտում դա չի կրկնվի: Թեյլորը կաշխատի արագության եւ մենամարտի վերջին փուլի վրա»,-մեջբերում է Նելսոնին sportbox.ru-ն: