16 հոկտեմբերի 2009 - 13:04 AMT
GdF Suez-ը մտադիր է միանալ Nabucco նախագծին
Ֆրանսիայի GdF Suez ընկերությունը պատրաստ է քննարկել Nabucco նախագծում ներդրումներ կատարելու հնարավորությունը երկարաժամկետ հեռանկարով եւ կդադարի ուսումնասիրել «Հարավային հոսքին» մասնակցելու հեռանկարներին, գրում է BFM.ru-ի գործարար պորտալը, հղում անելով GdF-ի ղեկավար Ժերար Մեստրալլեին:

«Քաղաքական մի շարք դժվարություններ արդեն վերացել են,-ասել է Մեստրալլեն,-ինչը թույլ է տալիս կրկին անդրադառնալ նախագծում երկարաժամկետ ներդրումների հարցին: Ինչ վերաբերում է «Հարավային հոսքին», այստեղ նեդրումների հարց չկա: Չի կարելի ամենուր լինել»,-ասել է նա:

Միաժամանակ սառեցվել է GdF Suez-ի մասնակցությունը մեկ այլ մասշտաբային ռուսական գազային նախագծին` «Հյուսիսային հոսքին», որի մասին նախկինում շատ էր խոսվում:

Երկու տարի առաջ գործարքի կատարմանը խանգարեցին քաղաքական հանգամանքները: 2008թ. Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, Թուրքիան, որի տարածքով է անցնելու գազամուղի մեծ մասը, վետո էր դրել ֆրանսիական ընկերությունների մասնակցությանը Nabucco նախագծին:

«Կոմերսանտը» հիշեցնում է, որ վերջերս Թուրքիան ու Անկարան հուշագիր են ստորագրել սահմանների բացման մասին եւ սկսել են վիճահարույց հարցերի կարգավորումը: Իսկ անցած շաբաթ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման արդյունքում, հույս է հայտնել, որ GdF Suez-ը շուտով կկարողանա մասնակցել նախագծին: