17 հոկտեմբերի 2009 - 14:08 AMT
Լեհաստանը հանդես է գալիս «Արեւելյան գործընկերության» վիզային ռեժիմի պարզեցման օգտին
Լեհաստանի արտգործնախարարությունը սատարում է ԵՄ-ի հետ այդ ծրագրի մասնակիցն երկրների համար մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցմանը, այդ պետությունների քաղաքացիների համար վիզաներն ամբողջապես չեղյալ հայտարարելու հեռանկարով: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ խորհրդական, «Արեւելյան գործընկերության» գծով ԱԳՆ բաժնի վարիչ Յարոսլավ Ջեդիցը Վարշավայում` ելույթ ունենալով «Արեւելայն գործընկերության» իրագործմանը նվիրված Լեհաստանի ու Գերմանիայի համագործակցությանը:

Նա նաեւ նշել է, որ Վարշավան սատարում է «Արեւելայն գործընկերության» մասնակից պետությունների քաղաքկան եւ տնտեսական ինտեգրմանը Եվրամիության հետ եւ պատրաստ է կիսել եվրաինտեգրման սեփական փորձը, հաղորդում է UNIAN գործակալությունը:

Մարտի 20-ին ԵՄ առաջնորդները հաստատեցին «Արեւելյան գործընկերության» ծրագիրը, դրա իրագործման համար հատկացնելով 600 մլն եվրո 2009-2013թթ. համար:

Մայիսի 7-ին տեղի ունեցավ «Արեւելյան գործընկերության» սահմանադիր գագաթնաժողովը, որը Եվրահանձնաժողովի նախաձեռնությունն է, եւ որով նախատեսվում է ընդլայնել հարաբերությունները վեց երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի հետ: