17 հոկտեմբերի 2009 - 17:31 AMT
Նիդեռլանդներում տեղի կունենա հայկական կինոյի փառատոն
Հոկտեմբերի 22-նոյեմբերի 2 Հաագայում տեղի կունենա հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրություն` նվիրված «Աբովյան» մշակութային կենտրոնի 25-ամյակին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են կազմակերպության մամլո կենտրոնից, փառատոնում կցուցադրվեն Հայաստանի եւ Սփյուռքի հայ ռեժիսորների լավագույն դասական ու փորձարկային փաստագրական եւ խաղարկային ֆիլմերը:

Մասնավորապես, հոլանդացի հանիսատեսները կդիտեն Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Հարություն Խաչատրյանի «Սահման», Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս», Էրիկ Ղազարյանի «Կապույտ ժամ», Արամ Շահբազյանի «Անիվներ», Ատոմ Էգոյանի «Օրացույց», Դոն Ասկարյանի «Կոմիտաս» ֆիլմերը:

Փառատոնի կազմակերպմանն աջակցել են Հայաստանի Ազգային կինոկենտրոնը եւ «Ոսկե ծիրան» Միջազգային փառատոնը: